Ազգային բանկը արտարժույթի աճուրդում 40 մլն ԱՄՆ դոլարից վաճառել է 32 305 000 դոլարը
Վրաստանի Ազգային բանկը այսօր կայացած արտարժույթի աճուրդում վաճառել է 32 305 000 դոլար։
Այսօր Վրաստանի Ազգային բանկի արտարժույթի աճուրդում Ազգային բանկի կողմից վաճառքի է հանվել 40 մլն ԱՄՆ դոլար, որից վաճառվել է 32 մլն 305 հազարը։
Միջին կշռված փոխարժեքը կազմել է 2.8983։
Այս տարի սա Ազգային բանկի կողմից անցկացվող արժույթի վեցերորդ աճուրդն է։
Բացի այդ, այս տարի արդեն երրորդ անգամն է, երբ Ազգային բանկը դոլար է մատակարարում արտարժույթի շուկա։ Ազգային բանկի մարտի 9-ին արտարժույթի աճուրդում առաջին անգամ դոլար է թողարկել և վաճառել 39 570 000 դոլար։