Ազգային բանկը արտարժույթի աճուրդով վաճառել է 60 000 000 ԱՄՆ դոլար
Ազգային բանկը արտարժույթի աճուրդով վաճառել է 60 000 000 ԱՄՆ դոլար

Այս տարվա հունիսի 11-ին Վրաստանի Ազգային բանկի արտարժույթի աճուրդում Ազգային բանկը վաճառել է 60 000 000 ԱՄՆ դոլար։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային բանկը։

Նրանց տվյալներով՝ միջին կշռված փոխարժեքը կազմել է 2,8635։

Ինչպես պարզաբանել են Ազգային բանկից, այս ինտերվենցիայի նպատակն է նվազեցնել հնարավոր բացասական ազդեցությունը շուկայի սպասումների վրա՝ միանգամյա խոշոր գործարքների արդյունքում։

«Միանգամյա խոշոր գործարքները, մասնավորապես, ֆինանսական հատվածի կողմից նախորդ տարիներին թողարկված լարիով պարտավորությունների մարումը, շահաբաժինների վճարումը ժամանակավորապես մեծացնում են արտարժույթի պահանջարկը արտարժույթի շուկայում։ Որպեսզի այդ գործարքները չհանգեցնեն փոխարժեքի չափազանց մեծ տատանումների, Ազգային բանկը ըստ անհրաժեշտության արտարժույթի մատակարարում է շուկա արտարժույթի աճուրդների միջոցով»,- նշել են Ազգային բանկում։