Ազգային բանկ. Փետրվարին Վրաստան փոխանցումներն աճել են 17,5 տոկոսով
Վրաստանի ազգային բանկի տվյալների համաձայն, երկրում 2021 թվականի փետրվարին դրամական փոխանցումների ծավալը կազմել է 161,4 մլն դոլլար, ինչը 17,5% -ով ավելին է, քան 2020 թվականի փետրվարի նույն ժամանակահատվածում:
Վրաստան փոխանցումների 94.8%-ը գալիս է 19 խոշոր գործընկեր երկրներից, որտեղ փետրվարին այդպիսի փոխանցումների ծավալը գերազանցել է 1 մլն դոլլարը: Նույն 19 երկրներից անցած տարվա փետրվարին կատարվել է բոլոր դրամական փոխանցումների 94,7%-ը:
Ըստ Ազգային բանկի, դրամական փոխանցումների ծավալով առաջատարը Իտալիան է, որտեղից 28,55 միլիոն դոլլար փոխանցվել է Վրաստան: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 25,14 միլիոն դոլլարով, Հունաստանը երրորդ տեղում է՝ 19,71 միլիոն դոլլարով, չորրորդը՝ ԱՄՆ-ը՝ 19,13 միլիոն դոլլարով և հինգերորդը Իսրայելը՝ 13,92 միլիոն դոլլարով:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի փետրվարին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 21,0 մլն դոլար, ինչը 3,4% -ով պակաս է, քան 2020 թվականի փետրվարի նույն ցուցանիշը: