Ազգային բանկ - Օգոստոսին զբոսաշրջության սեկտորից եկամուտը նվազել է 10.6 տոկոսով
Վրաստանի ազգային բանկի տվյալներով, ընթացիկ տարվա օգոստոսին զբոսաշրջության սեկտորից եկամուտը կազմել է 396.1 միլիոն դոլլար:
2018 թվականի օգոստոսին նշված ցուցանիշը կազմում էր 442.9 միլիոն դոլլար: Համապատասխանաբար, նախորդ տարվա տվյալների համեմատ եկամուտը նվազել է 10.6 տոկոսով:
Զբոսաշրջության եկամտի նվազումը (-13.3 տոկոս) ազգային բանկը գրանցել է ընթացիկ տարվա հուլիսին: Հունվարից մինչև հունիս նշված ցուցանիշն ուներ դրական միտում: