Ազգային բանկ. Նոյեմբերին փոխանցումների հոսքերի ծավալը նվազել է 43,8 տոկոսով
Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերին երկիր դրամական փոխանցումների հոսքերի ծավալը կազմել է 292,7 մլն դոլլար կամ 792,2 մլն լարի, ինչը 43,8%-ով կամ 228,4 մլն դոլարով պակաս է 2022 թվականի նոյեմբերի համանման ցուցանիշից։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ արտերկրից Վրաստան փոխանցումների 96,2%-ը բաժին է ընկնում 23 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից նոյեմբեր ամսին փոխանցումների ծավալը գերազանցել է 1 մլն դոլլարը։ Նույն 23 երկրներին բաժին է ընկել անցած տարվա նոյեմբերին բոլոր փոխանցումների 97,0%-ը։
Ըստ փոխանցումների վիճակագրության՝ ամենամեծ գումարը՝ 75,34 մլն դոլար, փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությունից: Երկրորդ տեղում Իտալիան է՝ 42,80 մլն դոլլարով: Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 40,75 մլն դոլլարով, չորրորդ տեղում Գերմանիան է՝ 20,34 մլն դոլլարով, հինգերորդում՝ Հունաստանը՝ 20,11 մլն դոլլարով։
2023 թվականի նոյեմբերին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 31,3 մլն դոլլար, այսինքն՝ 84,6 մլն լարի, ինչը 0,5 տոկոսով պակաս է 2022 թվականի նոյեմբերի համանման ցուցանիշից։