Ազգային բանկ. Հունվարին դրամական փոխանցումների ծավալը նվազել է 40,8 տոկոսով
Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի հունվարին երկիր դրամական փոխանցումների հոսքերի ծավալը կազմել է 263,4 մլն ԱՄՆ դոլար կամ 704,6 մլն լարի, ինչը 40,8 տոկոսով է՝ 181,6 մլն ԱՄՆ դոլարով պակաս համանման ցուցանիշից։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ արտերկրից Վրաստան փոխանցումների 96,2 տոկոսը բաժին է ընկնում 23 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից հունվարին դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է մեկ միլիոն ԱՄՆ դոլարը։ Նույն 23 երկրներին բաժին է ընկել անցած տարվա հունվարին բոլոր դրանսպորտային փոխանցումների 97,4 տոկոսը։
Ըստ դրանսպորտային փոխանցումների վիճակագրության՝ ամենամեծ գումարը՝ 67,64 մլն ԱՄՆ դոլար փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությունից, երկրորդ տեղում Իտալիան է՝ 44,16 մլն ԱՄՆ դոլար, երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 38,00 մլն ԱՄՆ դոլար, չորրորդ տեղում, Հունաստանն է՝ 18,47 մլն ԱՄՆ դոլար, հինգերորդ տեղում՝ Իսրայելը, 17,88 մլն ԱՄՆ դոլար։
2024 թվականի հունվարին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 25,9 մլն ԱՄՆ դոլար կամ 69,2 մլն լարի, ինչը 1,5 տոկոսով պակաս է 2023 թվականի հունվարի համանման ցուցանիշի համեմատ։