Ազգային բանկ. Գնաճը մնում է նպատակային ցուցանիշից ցածր
Ազգային բանկ. Գնաճը մնում է նպատակային ցուցանիշից ցածր

Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվության համաձայն, գնաճը մնում է նպատակային ցուցանիշից ցածր։

Ազգային բանկի տվյալներով, սեպտեմբերին տարեկան գնաճը, նախորդ ամիսների համեմատ, կրկին նվազել է և կազմել 0,6%։ Օգոստոսի համեմատ գների ընդհանուր մակարդակն աճել է 0.3%-ով։

Գնաճը նպատակային մակարդակի սահմաններում պահելը մեծապես պայմանավորված է տեղական արտադրության ապրանքների և ծառայությունների գնաճի ցածր մակարդակով, ինչն իր հերթին վկայում է երկարաժամկետ գնաճային սպասումների կայունության մասին։

Նախորդ ամիսների համեմատ ընդհանուր գնաճի նվազմանը լրացուցիչ օժանդակել է ներմուծման գնաճի նվազումը։ Հիմնական գնաճը, որը սպառողական զամբյուղից բացառում է խիստ անկայուն սննդամթերքի, էներգակիրների և ծխախոտի գները, կազմել է 0,8%:

«Սեպտեմբերին նախորդ ամսվա համեմատ սպառողական զամբյուղի վրա ամենաշատը ազդել են սեզոնային գործոնները։ Իմերական պանրի գնի աճը ամսվա գնաճն ավելացրել է 0,2 տոկոսային կետով, իսկ խնձորի, խաղողի, վարունգի և լոլիկի գնի նվազումը մոտավորապես նույնքանով նվազեցրել է ամսվա գնաճը։ Տարեկան կտրվածքով գնաճն ամենաշատն ավելացրել է բենզինի գնի բարձրացումը։ Անցած տարվա սեպտեմբերի համեմատ բենզինի գներն աճել են միջինը 7.2%-ով, իսկ գնաճին նպաստելը կազմել է 0.3 տոկոսային կետ, թեև հարկ է նշել, որ նախորդ ամիսների համեմատ բենզինի ներդրումն ընդհանուր գնաճի մեջ նվազել է։ Գնաճի նվազումը հիմնականում պայմանավորված է եղել ինտերնետի և էլեկտրաէներգիայի էժանացումներով՝ համապատասխանաբար 0.4 տոկոսային կետով և 0.3 տոկոսային կետով։ Պարենային ապրանքների գները 0,8%-ով ցածր են եղել անցյալ տարվա սեպտեմբերի գներից (նպաստում գնաճին -0,2 տ.կ.):

Ինչ վերաբերում է տեղական գնաճին, ապա, ինչպես նշվում է Ազգային բանկի հրապարակած փաստաթղթում, տեղական գնաճը պահպանվում է ցածր մակարդակի վրա և սեպտեմբերին կազմել է 1,2%։

«Տեղական գնաճի ցածր մակարդակը պայմանավորված է ծառայությունների գնաճի անկմամբ, մինչդեռ ներմուծվող գնաճի վերջին անկումը հիմնականում արտացոլում է վառելիքի գների բարձրացման հետևանքով առաջացած բազային էֆեկտի աստիճանական մարումը»,- ասվում է Վրաստանի Ազգային բանկի զեկույցում։