Ազգային արխիվում բացվել է 20-րդ դարասկզբի վրացական եկեղեցական նկարչության ցուցահանդես
Ազգային արխիվում բացվել է 20-րդ դարասկզբի վրացական եկեղեցական նկարչության ցուցահանդես:
«Վրաստանի արդարադատության նախարարության ազգային արխիվի ցուցահանդեսային տաղավարում տեղի է ունենում «Վրացական եկեղեցական գեղանկարչություն 1900-1921 թթ.» ցուցահանդեսը, որը կյանքի է կոչում նշված ժամանակաշրջանի վրացական եկեղեցական գեղանկարչության հետ կապված ակնառու վայրերը, մարդկանց, ստեղծագործությունները։ Ցուցահանդեսի այցելուն կծանոթանա 20-րդ դարի սկզբին Վրաստանում աշխատող ինքնուս և պրոֆեսիոնալ, վրացի և արտասահմանցի նկարիչների (Դիմիտրի Շևարդնաձե, Հենրիկ Հրինևսկի, Վալերիան Սիդամոն-Էրիսթավի և այլն) եկեղեցական նկարչության արվեստին։ Ցուցանմուշները պահպանվում են Վրաստանի ազգային արխիվում և նկարիչների ընտանեկան արխիվում»,- ասվում է Ազգային արխիվի տեղեկատվության մեջ։
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 5-ը։