2023 թվականի վեց ամսում Վրաստանի արդարադատության նախարարության Ազգային արխիվի վերականգնողական լաբորատորիայում վերականգնվել է Ազգային արխիվային ֆոնդի փաստաթղթերի 14 357 թերթ, մոտ 40 լուսանկար, 41 տեխնիկական գծագիր և արխիվային այլ փաստաթղթեր։
Ազգային արխիվի տվյալներով՝ այս ընթացքում վերականգնվել են վրաց թագավորների, հոգեւորականների և պետական այրերի 77 պատմական փաստաթուղթ։
Նրանց տվյալներով՝ կոնսերվացիոն աշխատանքներ են իրականացվել 500 ֆիլմերի ժապավենների համար։
«Հարկ է նշել, որ այս տարի Ազգային արխիվի վերականգնողները ակտիվորեն աշխատել են 12-13-րդ դարերի քառագլուխ Ավետարանի վրա, որը գրված է էտրատի վրա և պարունակում է պալիմպսեստ թերթեր»,- հայտնել են Ազգային արխիվից։