Ազգային արխիվի աշխատակիցներն ասում են, որ հրդեհը բռնկվել է առանձին շենքում, և հրդեհի հետևանքով որևէ կարևոր փաստաթուղթ չի վնասվել
Վաժա-Փշավելա պողոտայում՝ Ազգային արխիվի մոտ, որի շրջակայքում քիչ առաջ հրդեհ է բռնկվել, ներկա են արխիվի աշխատակիցները։
Նրանց տեղեկություններով՝ հրդեհի հետեւանքով չի տուժել արխիվային պահեստը, որտեղ պահվում են կարեւոր փաստաթղթեր։
Ըստ արխիվի աշխատակիցների՝ հրդեհը բռնկվել է Ազգային արխիվի բակում գտնվող օժանդակ շենքում, որտեղ կարեւոր փաստաթղթեր չեն պահվում։
«Գլխավոր շենքը՝ գլխավոր պահեստը, որտեղ պահվում են կարեւոր փաստաթղթեր, փրկվել է։ Կրակը չի կպել»,- ասում են արխիվի աշխատակիցները։
Ազգային արխիվի բակում գտնվող առանձին շենքում մոտ մեկ ժամ առաջ հրդեհ է բռնկվել։ Այս պահին հրդեհը մարվել է։