Ազգային արխիվի աշխատակիցները քննարկել են էլեկտրոնային արխիվացման, թվային կատալոգների և որոնման համակարգերի ստեղծման չափանիշները
Ազգային արխիվի աշխատակիցները քննարկել են էլեկտրոնային արխիվացման, թվային կատալոգների և որոնման համակարգերի ստեղծման չափանիշները,- հայտնում է Վրաստանի ազգային արխիվը։
«Ազգային արխիվային համակարգի կենտրոնական և տարածաշրջանային արխիվների աշխատակիցների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Բաթումիում, քննարկվել են Արդարադատության նախարարության ազգային արխիվը նոր փաստաթղթերով համալրելու, հողերի համակարգային գրանցման նախագծի ընթացքի հարցերը։
Վրաստանի ազգային արխիվը արդյունավետ համագործակցում է տարբեր պետական կառույցների հետ Ազգային արխիվային ֆոնդին պատկանող փաստաթղթերի արխիվացման ուղղությամբ։
Հանդիպմանը, որը վարում էր Ազգային արխիվի գլխավոր տնօրեն Թեոնա Իաշվիլին, խոսվեց նաև վերջին ժամանակահատվածում ձեռք բերված արդյունքների և այն ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել մինչև տարեվերջ»,- նշվում է Ազգային արխիվի տեղեկատվության մեջ։