Ազգային արխիվը Թբիլիսիում կանցկացնի արխիվային ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը
Վրաստանի արդարադատության նախարարության ազգային արխիվում 2023 թվականի հոկտեմբերի 4-7-ը Թբիլիսիում տեղի կունենա Արխիվային ֆիլմերի երկրորդ միջազգային փառատոնը։
Ազգային արխիվի տվյալներով՝ 2023 թվականի փառատոնի թեման կլինի «Կինոարխիվների գանձերը»։
«Փառատոնի այցելուները Ազգային արխիվի կինոդահլիճում կտեսնեն Վրաստանի և արտասահմանյան երկրների արխիվային, թանգարանային, գրադարանային և այլ հաստատություններում պահպանված կինոժառանգությունը։
Նշենք, որ փառատոնի թեման ամեն տարի փոխվում է։
Թբիլիսիի միջազգային արխիվային կինոփառատոնին մասնակցել ցանկացողները հայտը և ներկայացված ֆիլմի հետ կապված նյութը պետք է ուղարկեն մինչև 2023 թվականի հունիսի 30-ը [email protected] էլեկտրոնային հասցեին կամ ֆիզիկական ձևով հետևյալ հասցեով. Վրաստանի ազգային արխիվ, Թբիլիսի, Վրաստան, Վաժա-Փշավելայի պող. 1 0160:
Փառատոնի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://archive.gov.ge/ge/saarkivo-filmebis-festivali-1»,- ասվում է Ազգային արխիվի հայտարարության մեջ։