Ազգային արխիվը լույս է ընծայելու Սարգիս Կակաբաձեի «Վրաստանի պատմություն» բազմահատորյակը
Վրաստանի արդարադատության նախարարության ազգային արխիվը Սարգիս Կակաբաձեի ընտանիքի հետ համատեղ սկսել է հայտնի գիտնականի կազմած «Վրաստանի պատմությունը» բազմահատորյակի հրատարակման աշխատանքները։
Ազգային արխիվի տվյալներով՝ Սարգիս Կակաբաձեն տասնամյակներ շարունակ աշխատել է չհրապարակված աշխատության վրա։ Նրա ստեղծագործությունների ձեռագիրը պահվում է պատմաբանի անձնական արխիվում, ընտանիքում։
Աշխատությունը ներառում է պատմություն Վրաստանի տարածքում առաջին մարդկանց բնակեցումից մինչև XX դարի 20-ական թթ.: Սարգիս Կակաբաձեի «Վրաստանի պատմության» առաջին հատորը լույս կտեսնի 2024 թվականին։