Ազգային արխիվը հրապարակել է 1910-1920-ական թվականներին վրացական մամուլում տպագրված հայտնի մարդկանց ծաղրանկարների առցանց հավաքածուն
Վրաստանի արդարադատության նախարարության ազգային արխիվի կայքում հասանելի է դարձել 1910-20-ական թվականներին վրացական մամուլում տպագրված հայտնի մարդկանց ծաղրանկարների նոր հավաքածուն։
Պարբերականները, որոնք տպագրվել են Վրաստանում 20-րդ դարի սկզբին, զարդարվել են հայտնի նկարիչների կողմից։ Նրանց թվում են՝ Շալվա Քիքոձեն, Միխեիլ Ճիաուրելին, Լադո Գուդիաշվիլին, Էլենե Ախվլեդիանին, Օսկար Շմերլինգը և այլք։ Պատկերազարդ թերթերում դուք կհանդիպեք հայտնի մարդկանց հարյուրավոր ծաղրանկարների։
Ազգային արխիվի ստեղծած առցանց հավաքածուն ներառում է քաղաքական գործիչների, դերասանների, գրողների, կոմպոզիտորների ծաղրանկարներ պարբերական հրատարակություններից:
Հավաքածուն, որում առաջին փուլում միավորվել են ավելի քան 100 ծաղրանկար, հասանելի է հղումով։
Տեղեկությունը տարածում է Ազգային արխիվի մամուլի ծառայությունը։