Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործառույթները կատարելու է Գիորգի Գախարիան
Վարչապետի ղեկավարմամբ ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի է ունենալու վաղը:
Կառավարության վարչակազմի մամուլի ծառայության լրատվությամբ, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործառույթները կատարելու է Գիորգի Գախարիան:
«Վրաստանի վարչապետի ղեկավարմամբ ազգային անվտանգության խորհրդի առաջին նիստը տեղի է ունենալու վաղը, մայիսի 1-ին ժամը 12:00-ին:
Կառավարության ղեկավարի հրամանով, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործառույթները ստանձնել է փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան:
Խորհրդի մշտական անդամներն են՝ ներքին գործերի, պաշտպանության, արտաքին գործերի և ֆինանսների նախարարները, պետական անվտանգության և հետախուզության ծառայությունների ղեկավարները և պաշտպանական ուժերի հրամանատարը»,-ասել են կառավարության գրասենյակից: