Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Լևան Ղիրսիաշվիլին ներածական հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ
Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Լևան Ղիրսիաշվիլին ներածական հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Լևան Ղիրսիաշվիլին ներածական հանդիպում է ունեցել Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։

Ալի Քաան Օրբայը շնորհավորել է Լևան Ղիրսիաշվիլիին Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։

Հանդիպմանը կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերը, քննարկել հետագա հարաբերությունների խորացման հեռանկարները։ Զրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների կարևորությունը։

Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի Հանրապետության դեսպանության երկրորդ քարտուղար Սուլթան Ալաիլին։

Տեղեկությունը տարածում է Ազգային անվտանգության խորհուրդը։