Ազգային անվտանգության ծառայություն. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Խուրվալեթի գյուղի մերձակայքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու, որոնցից մեկն արդեն ազատ է արձակվել
Ազգային անվտանգության ծառայություն. Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Խուրվալեթի գյուղի մերձակայքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու, որոնցից մեկն արդեն ազատ է արձակվել

Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները Գորիի մունիցիպալիտետի Խուրվալեթի գյուղի մերձակայքում, օկուպացված տարածքում ապօրինաբար ձերբակալել են Վրաստանի երեք քաղաքացու։ Նրանցից մեկը արդեն ազատ է արձակվել և գտնվում է կենտրոնական իշխանության վերահսկողության տակ գտնվող տարածքում, իսկ երկուսը դեռ պահվում են ապօրինի կալանքի տակ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

Նրանց տեղեկացմամբ՝ դեպքի վերաբերյալ տեղեկություն ստանալուն պես ակտիվացվել է Եվրամիության դիտորդական առաքելության մասնակցությամբ գործող «թեժ գիծը»։

«Տեղեկությունը անմիջապես փոխանցվել է Ժնևյան միջազգային բանակցությունների համանախագահներին և միջազգային գործընկերներին։

Ամեն ջանք ներդրվում է բոլոր առկա մեխանիզմների կիրառմամբ՝ ապօրինաբար ձերբակալված Վրաստանի քաղաքացիների հնարավորինս շուտ ազատ արձակման ուղղությամբ։

Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ապակայունացնող գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», – ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։