Ազգային անվտանգության հայեցակարգի թարմացման աշխատանքները գործնականում ավարտված են, փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը հաջորդ տարվա սկզբին. Իրակլի Բերաիա
Ազգային անվտանգության հայեցակարգի թարմացման աշխատանքները գործնականում ավարտված են, փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը հաջորդ տարվա սկզբին. Իրակլի Բերաիա

Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Իրակլի Բերաիայի խոսքով՝ Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի թարմացման աշխատանքները գործնականում ավարտված են, և փաստաթուղթը հաջորդ տարվա սկզբին կներկայացվի օրենսդիր մարմնի հաստատմանը։

Ինչպես լրագրողներին ասել է Բերաիան, պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնցով ազգային անվտանգության հայեցակարգի վերանայման պարտադիր ժամկետ է սահմանվել հինգ տարի։

Նրա խոսքով, փաստաթուղթը կարտացոլի այն բոլոր մարտահրավերները, որոնք երկիրն ունի անվտանգության առումով։

«Կպատկերվեն այն արժեքները, որոնց վրա հիմնված է մեր անվտանգության քաղաքականությունը։ Ազգային անվտանգության առաջնահերթություններն ու հիմնական ոլորտները նույնպես կարտացոլվեն առաջնահերթությունների շրջանակում»,- ասել է Բերաիան։