Ազգային անվտանգության հայեցակարգի նորացման նպատակով, տեղի է ունեցել հերթական միջգերատեսչական աշխատանքային հանդիպում
Ազգային անվտանգության խորհրդի ապարատի կազմակերպմամբ, ազգային մակարդակի հայեցակարգային փաստաթղթի – ազգային անվտանգության հայեցակարգի նորացման նպատակով, կայացել է հերթական ընդլայնված ձևաչափով միջգերատեսչական հանդիպում:
Հանդիպմանը, միասնական կառավարական մոտեցման շրջանակներում, մասնակցում էին պետական գերատեսչությունների, նախագահի և խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ակտիվ քննարկումներ անցկացվեցին, հայեցակարգի կառուցվածքի և կոնկրետ գլուխների վերաբերյալ: Սահմանվել են նաև համագործակցության ապագա ծրագրերը:
Ազգային անվտանգության խորհուրդը, կազմակերպում և համակարգում է ազգային մակարդակի հայեցակարգային փաստաթղթերի մշակումը: Հետևաբար, ազգային անվտանգության խորհրդի ապարատը աշխատում է Վրաստանի ազգային անվտանգության հայեցակարգի նորացման ուղղությամբ:
Ազգային անվտանգության հայեցակարգը հիմնարար փաստաթուղթ է, որն արտացոլում է երկրի ազգային արժեքներն ու շահերը, սահմանում է երկրի անվտանգ զարգացման տեսլականը և սահմանում պետության առջև ծառացած սպառնալիքները, ռիսկերը և մարտահրավերները:
Տեղեկատվությունը տարածում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը: