Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդականը հայտարարում է, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջել որոշ տարածքներ

12:17, 17.03.2025

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարում է, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջել որոշ տարածքներ։ Այս մասին նա հայտարարել է «ABC News»-ի եթերում։

Լրագրողը Ուոլցին հարցրեց՝ արդյո՞ք Ուկրաինայում պատերազմի ավարտի պլանի մաս է կազմում այն, որ Ուկրաինան չի լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր և Դոնբասի տարածաշրջանը կհանձնվի Ռուսաստանին։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պատասխանեց, որ անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինան ստիպված կլինի զիջել որոշ տարածքներ։

«Սա կլինի որոշակի տեսակի տարածք՝ ապագա անվտանգության երաշխիքների դիմաց։ Ինչպես ասաց պաշտպանության նախարարն ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը, Ուկրաինայի մշտական ճանապարհը դեպի ՆԱՏՕ կամ ՆԱՏՕ-ին մշտական անդամակցությունը քիչ հավանական է։ Սա ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաև մի շարք այլ երկրների դիրքորոշումն է», – ասել է Ուոլցը։

Նմանատիպ