Ազգային անտառտնտեսության գործակալությունը այս տարվա հուլիսին հայտնաբերել է 48 խախտում, որոնցից 41-ը ապօրինի անտառահատման դեպքեր են եղել
Այս տարվա հուլիսին Ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցները բացահայտել են օրենքի խախտման 48 փաստ, որոնցից 41-ը՝ ապօրինի անտառահատման փաստեր, այդ թվում՝ տեղափոխման։
Ընդհանուր առմամբ, առգրավվել է մինչև 46 խորանարդ մետր ապօրինի հատված վառելափայտ և տարբեր տեսակի արդյունաբերական գերաններ, որոնք պահվել են Ազգային անտառտնտեսության գործակալության «գործարար բակերում»։ Երկրով մեկ ապօրինի անտառահատման փաստերից 10 խախտում է հայտնաբերվել Իմերեթիում, 4-ը՝ Սամցխե-Ջավախեթիում, 1-ը՝ Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիում, 8-ը՝ Քվեմո Քարթլիի շրջանում, 4-ը՝ Գուրիայում, 4-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում, 7-ը՝ Կախեթիում և 3-ը՝ Շիդա Քարթլիի շրջանում։
Նաև հայտնաբերվել է պետական անտառների կամայական զավթման 5 դեպք՝ Մցխեթա-Մթիանեթիում, Գուրիայում, Շիդա Քարթլիում, Կախեթիում և Քվեմո Քարթլիի շրջաններում։ Սամցխե-Ջավախեթիում և Իմերեթիի շրջաններում հայտնաբերվել է նաև 2 չգրանցված սղոցարան։
Ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցները ամբողջ երկրում առաջին յոթ ամիսների ընթացքում հայտնաբերել են ապօրինի անտառահատման 439 դեպք։