Ազգային անտառային գործակալությունը, տուրիստական սեզոնի ակտիվացման հետ կապված բնակչությանը կոչ է անում, պահպանել անտառում անվտանգության կանոնները
Ազգային անտառային գործակալությունը, տուրիստական սեզոնի ակտիվացման հետ կապված բնակչությանը կոչ է անում, պահպանել անտառում անվտանգության կանոնները և ենթարկվել այն արգելքներին, որոնք տարածքում տարածվում են զբոսախնջույքային վայրերի պատրաստման և կրակը վառելու ժամանակ: Գործակալությունը Վրաստանի մասշտաբով հրդեհավտանգ վայրերում տեղադրել է տեղեկատվական-նախազգուշացնող նշաններ:
Անտառային գործակալության տեղեկությամբ, անտառային ֆոնդի տարածքում, արգելվում է կրակ վառել ծառների տակ, փշատերև անտառում, այնտեղ, որտեղ եղել է հրդեհ, անտառի վնասված շրջաններում և չորացած խոտածածկ վայրերում:
Անտառի ֆոնդի մնացած տարածքում թույլատրվում է կրակ վառել կրակը վառելու համար նախատեսված հատուկ սարքավորումով: