«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Կիև
«Ազատություն» ռադիոկայանի հայալեզու բյուրոյի փոխանցմամբ՝ Հայաստանն ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն է ուղարկել Կիև։ Թե ինչ օգնության մասին է խոսքը, և որ գերատեսչությունն է այն ուղարկել Ուկրաինա, տեղեկություն չկա։
Տեղեկացնենք, որ այսօր Կիևում մեկնարկում է ամենամյա գագաթնաժողովը, որի կազմակերպիչը Ուկրաինայի առաջին տիկինն է, որին կմասնակցեն տարբեր երկրների ղեկավարների ամուսիններ, որոնց թվում կլինի Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը։
Գագաթնաժողովի մասնակիցների առջև ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաև առաջին դեմքերի ամուսինները Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Թուրքիայից, Իսպանիայից, Չեխիայից, Իսրայելից և այլ երկրներից։ Նաեւ՝ Եվրամիության բարձրաստիճան կանայք, հայտնի լրագրողներ ու դերասաններ։