«Ազատության քայլերթը» Կախեթիում անցկացնում է ցույցեր
«Ազատության քայլերթը» Կախեթիում անցկացնում է ցույցեր

«Ազատության քայլերթը» Կախեթիում անցկացնում է ցույցեր: Բողոքի երթերով նրանք գտնվում էին Սագարեջոյում և Գուրջաանիում, որտեղից տեղափոխվել են Ղվարելի:

Նրանց հիմնական պահանջը, Մարտի 8-ի համաձայնագրի կատարումն է, քաղբանտարկյաների ազատ արձակում և խորհրդարանական վերաընտրություններ:

Շարժման անդամները պաստառներով, բացականչություններով և ազդանշաններով անցել են կենտրոնական փողոցները և տեղի բնակիչներին կոչ արել արտահայտել իրենց բողոքը:

«Մենք սկսեցինք Կախեթիով, կանցնենք այսօր այս շրջանը: Չենք տա իշխանությանը հանգստանալու հնարավորություն: Պահնջում ենք կատարել Մարտի 8-ի համաձայնագիրը: Նրանք ոչ թե ազատ են արձակում քաղբանտարկյալներին, այլ մեծացնում են այդ ցուցակը: Ուստի բողոքը շարունակվում է: Պարտադիր արդյունքը կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունները»,- հայտարարում են շարժման անդամների:

«Ազատության քայլերթը» օրվա ընթացքում շրջանի մասշտաբով կանցկացնի ցույցեր: Ամփոփիչ բողոքի երթը կլինի Թելավիում: