Ազատության հրապարակում ֆուտբոլի ազգային հավաքականի հետ հանդիսավոր հանդիպումն ավարտվեց հրավառությամբ
Ազատության հրապարակում ֆուտբոլի ազգային հավաքականի հետ հանդիսավոր հանդիպումն ավարտվեց հրավառությամբ։
Մինչ այդ ֆուտբոլիստները Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտից երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ։ Երկրպագուների մի մասը նրանց դիմավորել է Միխայիլ Մեսխիի անվան մարզադաշտում, իսկ մի մասը հավաքվել է Ազատության հրապարակում։
Այսօր Վրաստանի ֆուտբոլի հավաքականն առավոտյան վերադարձել է Գերմանիայից։ Ազգային հավաքականը, Եվրոպայի առաջնությունում արդյունավետ հանդես գալուց հետո, Թբիլիսիի ժամանակով 09:15-ին թռավ հայրենիք։ Օդանավակայանում ազգային հավաքականին դիմավորել են մեծ թվով երկրպագուներ, որոնք դրոշներ են ծածանել ու շնորհակալություն հայտնել թիմին ։