Ազատության հրապարակում ազգային հավաքականի դիմավորման արարողությաբ պայմանավորված երթևեկությունը կսահմանափակվի
Այսօր Ազատության հրապարակում տեղի կունենա Վրաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների դիմավորման արարողությունը, ինչի պատճառով նշված հատվածում սահմանափակվելու է երթևեկությունը։ Ժամը 12:00-ից 17:00-ն Ազատության հրապարակում տեղաշարժը մասամբ կսահմանափակվի:
Մասնավորապես, Ռուսթավելիի պողոտայից Ազատության հրապարակ գնացող մեքենաները չեն կարողանա մտնել հրապարակի շրջանագիծը՝ շարունակելու շարժվել Բարաթաշվիլի փողոցի ուղղությամբ։ Վարորդները կկարողանան Պուշկինի հրապարակի մոտ շրջվել և նորից շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա։
Հուլիսի 2-ի ժամը 17:00-ից հուլիսի 3-ը ժամը 00:00-ն Ազատության հրապարակում ամբողջությամբ կարգելվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Ազատության հրապարակում տեղաշարժը սահմանափակ է լինելու ինչպես Կոտե Աբխազի և Պուշկինի փողոցներից, այնպես էլ Ռուսթավելի պողոտայից ապրիլի 9-ի փողոց ընկած ճանապարհահատվածում։
Սահմանափակ ժամերին հասարակական տրանսպորտը Միխայիլ Ջավախիշվիլի փողոցով կմիանա Մտկվարիի աջ ափին, այնուհետև կշարժվի Բարաթաշվիլի փողոցի ուղղությամբ։ Հակառակ ուղղությամբ շարժվելիս հասարակական տրանսպորտը կշարժվի նույն երթուղով՝ Բարաթաշվիլի փողոցից կմիանա Մտկվարիի աջ ափին, այնուհետև կշարժվի Ջավախիշվիլի և Մերաբ Կոստավա փողոցներով։ Թբիլիսի-Կոջրի մայրուղով ընթացող տրանսպորտը կանգ կառնի Ամագալի փողոցի թիվ 11 հասցեում և կսպասարկի նույն հասցեից ուղևորներին հակառակ ուղղությամբ։
Ազատության հրապարակում ազգային հավաքականի խաղացողներին կդիմավորեն երկրպագուները։ Միջոցառումը կմեկնարկի ժամը 22:00-ին։
Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։