Ազատության հրապարակում արգելափակվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանության վարչության տեղեկությամբ, Վրաստանի անկախության օրվան նվիրված միջոցառումների պատճառով Թբիլիսիում, Ազատության հրապարակում արգելափակվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Կոտե Ափխազիի և Շալվա Դադիանիի փողոցներից դուրս եկող ավտոմեքենաները երթևեկելու են Պուշկինի փողոցի ուղղությամբ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվելու է մայիսի 26-ին, միջոցառման ավարտից անմիջապես հետո: