«Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը ներկայացրել է ընտրական ծրագիրը
«Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը ներկայացրել է ընտրական ծրագիրը

«Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը ներկայացրել է ընտրական ծրագիրը:

Ինչպես հայտարարել է ազգագրական թանգարանի բակում անցկացված շնորհանդեսի ընթացքում կուսակցության նախագահ Թամար Կեկենաձեն, «Ազատ ժողովրդավարների» առաջնահերթությունների թվում առաջին տեղն է զբաղեցնում բռնազավթման հարցը:

«Մենք – «Ազատ ժողովրդավարներս» ներկայացրել ենք ընտրական ծրագիր, թե մենք ինչպես ենք տեսնում ապագա 4 տարիների ընթացքում Վրաստանի կազմակերպումը:

Մեր գլխավոր առաջնահերթությունն իհարկե, ապաբռնազավթումն է, երկրի ինտեգրումը եվրոպական և եվրատլանտյան կառույցներին, Վրաստանի քաղաքացիների համար տնտեսական և սոցիալական իրավիճակի բարելավումը, երիտասարդների համար մատչելի և ժամանակակից կրթական համակարգի ապահովումը և այլն:

Ունենք տեսլական յուրաքանչյուր ուղղության համաձայն և պատրաստվում ենք մեր որակավորված և փորձառու թիմի հետ միասին այս տեսլականն իրագործել արդեն այն բանից հետո, երբ «Ազատ ժողովրդավարները» կունենա ներկայացուցչություն խորհրդարանում»,- հայտարարել է Թամար Կեկենաձեն: