Ազատ ոճի ըմբշամարտ | Գենո Պետրիաշվիլին նվաճեց ոսկե մեդալ. Եվս երեք վրացիներ կպայքարեն չեմպիոնության համար #1TVSPORT
Բիշքեկում ընթացող վարկանիշային մրցաշարի առաջին օրը Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի առաջատար Գենո Պետրիաշվիլին ոսկե մեդալ է նվաճել։
Մրցումային երկրորդ օրը չեմպիոն դառնալու հնարավորություն ունեն ևս երեք վրացիներ՝ եզրափակչում գոտեմարտելու են Միրիան Մաիսուրաձեն (92 կգ), Վլադիմիր Գամղրելիձեն (79 կգ) և Շոթա Պարտենաձեն (61 կգ): Նրանցից բացի եզրափակիչ բլոկում բրոնզե մեդալների համար կպայքարեն Անդրո Մարգիշվիլին (92 կգ), Տարիել Գափրինդաշվիլին (86 կգ), Օթար Բագաուրին (74 կգ), Գիորգի Էլբաքիձեն (70 կգ) և Բեքա Բուջիաշվիլին (57 կգ):
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Բիշքեկում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Վրաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ: