Ազատ և արդար ընտրությունների միջգերատեսչական հանձնաժողովը մշակել է երկու հանձնարարաան
Ազատ և արդար ընտրությունների միջգերատեսչական հանձնաժողովն իր 8-րդ նիստում ընդունեց երկու հանձնարարական: Տեղեկությունը տարածում է Արդարադատության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով, հանձնաժողովը կոչ է անում պետական պաշտոնյաներին ձեռնպահ մնալ ցանկացած ընտրական սուբյեկտի դեմ միջոցառումներին մասնակցելուց: Հանձնաժողովը խորհուրդ է տալիս, որ քաղաքական կուսակցությունները նաև իրենց համակիրներին հորդորեն ձեռնպահ մնալ այլ կուսակցությունների քարոզարշավներին ներկա գտնվելուց, հնարավոր միջադեպերից խուսափելու համար:
Միջգերատեսչական հանձնաժողովը նաև դիմում է կրթության նախարարության ռեսուրս կենտրոնների, հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների ներկայացուցիչներին՝ աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությանը չմասնակցել:
Միջգերատեսչական հանձնաժողովի 8-րդ նիստում քննարկվեցին նաեւ ԶԼՄ-ներին հայտնի դարձած ընտրական օրենսդրության ենթադրյալ խախտումների փաստերը: Միջադեպերին արձագանքման մասին տեղեկատվությունը հանձնաժողովի անդամներին տրամադրել են համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչները:
Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում էին պետական գերատեսչությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նիստը վարում էր արդարադատության նախարարի տեղակալ Թորնիկե Ճեիշվիլին: