Այժմ վարկանիշների համար ժամանակ չունեմ, ոչ էլ նախընտրական քարոզարշավի համար, 24 ժամ պետք է աշխատենք, որ ժողովրդի համար նվազեցնենք ճգնաժամից հասցված վնասը. Գիորգի Գախարիա
Այժմ վարկանիշների համար ժամանակ չունեմ, ոչ էլ նախընտրական քարոզարշավի համար,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Ինչպես նշել է վարչապետը, այսօր ավելի և ավելի կարևոր է դառնում ճգնաժամի տնտեսական կազմը:
«Հավատացեք, ժողովուրդ, ես չեի ցանկանում խոսել այս մասին, իսկապես ապրում ենք լուրջ ճգնաժամի պայմաններում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այսօր ավելի կարևոր է դառնում ճգնաժամի տնտեսական կազմը: Մենք աշխատում ենք 24 ժամյա ռեժիմով, որպեսզի ժողովրդի համար նվազեցնենք ճգնաժամից հասցված վնասը»,- ասել է Գիորգի Գախարիան: