Այսուհետ քաղաքական խումբ կարող է ստեղծվել խորհրդարանի առնվազն երկու անդամի կողմից
Այսուհետ քաղաքական խումբ կարող է ստեղծվել խորհրդարանի առնվազն երկու անդամի կողմից

Խորհրդարանի լիագումար նիստին խորհրդարանի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ՝ 87 ձայնով:

Պատգամավորներ Լևան Իոսելիանիի և Ալեքսանդրե Էլիսաշվիլիի օրենսդրական կարգով պատրաստած օրինագծի համաձայն, նախքան 2024 թվականին ընտրված խորհրդարանի իրավասության ճանաչումը, մեկ կուսակցության առաջադրմամբ ընտրված առնվազն երկու պատգամավոր կարող են նախկին առնվազն չորսի փոխարեն ստեղծել խորհրդարանական քաղաքական խումբ:

Ալեքսանդրե Էլիսաշվիլին հարցը ներկայացրել էր լիագումար նիստում: