Այսսօր, իշխանության տապալման հոդվածով սկսված հետաքննության շրջանակներում ՊԱԾ-ում նախատեսվում է հարցաքննել 6 վկայի
Իշխանության տապալման հոդվածով սկսված հետաքննության շրջանակներում Պետական անվտանգության ծառայությունում նախատեսվում է հարցաքննել 6 վկայի: Վկաները գերատեսչություն են կանչված ժամը 14:00-ին:
Ընթացիկ հետաքննության հետ կապված, Պետական անվտանգության ծառայությունը երեկ տարածել էր հայտարարություն, որի համաձայն, 2020 թվականի հոկտեմբերի մեկին հետաքննություն էր սկսվել 315-րդ հոդվածով:
Գերատեսչության հայտարարությամբ, գործով հետաքննության հիմք է դարձել օպերատիվ տեղեկությունը, համաձայն որի, կոնկրետ անձինք, խորհրդարանական ընտրություններում իրենց համար ոչ ցանկալի արդյունքի դեպքում, նախատեսում էին բռնի ճանապարհով տապալել իշխանությունը և այդ նպատակով նախկին իրավապահներից և ռազմական զինծառայողներից համալրում էին բջջային խմբեր:
ՊԱԾ-ի փոխանցմամբ, հետաքննության շրջանակներում բացահայտվել և հարցաքննվել է քաղաքացի, ով Վրաստանի խորհրդարանի անդամին փոխանցել է վերոնշյալ ցուցակները: Գերատեսչությունում այսօր նախատեսվում է հարցաքննել հենց այդ ցուցակի անդամներին: