Այսպես կոչված Ռիղեյի սափորները վաճառվելու է աճուրդում, նախնական գինը ՝ 95 մլն. լարի է
Թբիլիսիում, Եվրոպայի հրապարակում տեղադրված այսպես կոչված Ռիղեյի սափորները վաճառվելու է աճուրդում,- այս մասին էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է կառավարության նիստից հետո:
Էկոնոմիկայի նախարարությունը, այսպես կոչված Ռիղեյի սափորները ներառել է ՝ «100 ներդրումային առաջարկ բիզնեսին» ծրագրում:
«Այս օբյեկտը ուներ որոշակի նախապատրաստման կարիք: Ժամանակին նրա կառուցումը բավականին թանկ էր: Ցավոք, մինչ օրս այս կառույցը, չնայած որ նրա ստեղծման համար մեծ գումարներ են ծախսվել, չի կարողացել գտնել իր օգտագործումը, գործառույթը, չնայած այն գտնվում է շատ աչքի ընկնող վայրում, Թբիլիսիի սրտում, զբոսաշրջիկների համար ամենահետաքրքիր վայրերից մեկում: Հետևաբար, գտնում ենք, որ առաջարկելով բիզնեսին, մենք կգտնենք այս կառույցի ճիշտ օգտագործումը»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, օբյեկտի նախնական գինը կլինի 95 միլիոն լարի:
Թուրնավայի հայտարարությամբ, օբյեկտը գնահատվել է Լևան Սամխարաուլիի անվան դատաբժշկական ազգային բյուրոյի կողմից: Նախարարը հույս ունի, որ գործարար խմբերը կհետաքրքրվեն դրանով:
Այսպես կոչված Ռիղեյի սափորները տեղակայված են 15 000 քմ. հողատարածքի վրա:
«Ռիղեյի սափորների» շինարարության վրա, որը ավարտվել է 2012 թվականին, ծախսվել է 75 միլիոն լարի: Ներկայումս օբյեկտը գտնվում է էկոնոմիկայի նախարարության բալանսի վրա: