Այսպես կոչված Գեգեշիձեի այգում սկսվում են վերականգնողական աշխատանքներ
Թբիլիսիի քաղաքապետարանը սկսում է Կոնստանտինե Գամսախուրդիայի հրապարակի, այսպես կոչված Գեգեշիձեի այգու վերականգնման աշխատանքները: Այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Հասարակությանը մի նորություն էլ եմ ուզում փոխանցել՝ սկսում ենք Կոնստանտինե Գամսախուրդիայի անվան հրապարակի կառուցումը, այսպես կոչված Գեգեշիձեի այգու վերականգնման աշխատանքները: Նշված այգին գտնվում է շատ ծանր վիճակում։ Սալիկները քանդված են, կանաչ տարածքի պակաս կա։ Այգին ինքնին փոքր տարածք է զբաղեցնում, բայց մենք ամեն ինչ անելու ենք կանաչ տարածքների հնարավորինս մեծացնելու, ծառեր ու բույսեր տնկելու, ոռոգման համակարգը կազմակերպելու, լուսավորության համակարգ տեղադրելու համար։ Բացի այդ, այգու այս կետում քանդված է այգու ենթակառուցվածքը, սակայն ամեն ինչ կթարմացվի ու կկազմակերպվի։ Համոզված եմ, որ աշխատանքների ավարտից հետո այն շատ կհավանեն բոլոր այն մարդիկ, ովքեր օգտվում են նշված տարածքից։ Որպես այս քաղաքում ապրող մարդ՝ ես շատ ուրախ եմ, որ նման ծրագրեր են իրականացվում ու մայրաքաղաքին ավելանում են բազմաթիվ կանաչ տարածքներ։ Բարեբախտաբար, բոլոր բարեկարգված այգիներն ու հրապարակները երեկոյան ժամերին լեփ-լեցուն են քաղաքացիներով։ Սա վկայում է այն մասին, որ Թբիլիսին ավելի շատ կանաչ տարածքների կարիք ունի, որը մենք անպայման կիրականացնենք»,- ասել է Կախա Կալաձեն։