Այսպես կոչված Դեզերտիրների շուկայի և կայարանի հրապարակի հարևանությամբ առևտրականների ինքնակամ շինություններ են վերցվել
Թբիլիսիի քաղաքային տեսչության աշխատակիցները, այսպես կոչված Դեզերտիրների շուկայի և կայարանի հրապարակի հարակից տարածքից հանվել են արտաքին առևտրի համար նախատեսված ինքնակամ շինությունները։ Տեղեկությունը տարածում է Թբիլիսիի քաղաքապետարանը։
Գերատեսչության տվյալներով՝ տարածքը մաքրվել է Ցաբաձեի, Թևդոր Մղվդելիի, Աբասթումանիի, Ծինամձղվրիշվիլիի փողոցներում, ինչպես նաև Ծերեթելի և Թամար թագուհու պողոտաների հատվածում։ Տարածքը մաքրվել է «Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից, որից հետո փողոցներն ու մայթերը լվացվել են հատուկ նյութերով։
«Քաղաքապետարանի տեսչությունը մի քանի անգամ նախապես զգուշացրել է առևտրականներին՝ դադարեցնել չարտոնված ձեռնարկատիրական գործունեությունը։ Մանրածախ առևտրով զբաղվողները հնարավորություն կունենան տեղափոխվել մոտակա շուկաների հատուկ նշանակված առևտրային տարածքներ: Նրանք կօգտվեն հատուկ բարենպաստ պայմաններից»,- ասել են քաղաքապետարանից։