Այսպես կոչված դասավորված խաղերի գործով ձերբակալվածներին հավանաբար մեղադրանք կներկայացնեն այսօր, ժամը 12:00-ին: Այս մասին հայտարարել է «Սոխումի» բասկետբոլային ակումբի մարզիչ Վաժա Կվարացխելիայի և նույն ակումբի համասեփականատեր Թեմուր Դաթիկաշվիլիի փաստաբան՝ Թամար Աբեսաձեն:
«Հավանաբար պաշտոնապես մեղադրանք նրանց կներկայացվի մոտակա ժամերին, որից հետո կիմանանք, թե ինչ հոդվածներով են մեղադրում իմ պաշտպանության տակ գտնվող մարդկանց: Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա նրանք հայտարարում են, որ ոչ մի դասավորված հանդիպում երբևիցե տեղի չի ունեցել»,- հայտարարել է փաստաբանը:
Հիշեցնենք, այսպես կոչված դասավորված խաղերի գործով ձերբակալվել է հինգ մարդ: Ձերբակալվածները այս պահին գտնվում են «Մոդուլի» նախնական ձերբակալության մեկուսարանում: