Այսօրվանից զանգերն Ուկրաինա դարձել են անվճար. «Սիլքնեթ»
Ի նշան համերաշխության՝ այսօրվանից Վրաստանից Ուկրաինա զանգերն անվճար են դարձել։
Տեղեկությունը տարածում է Silknet-ը։
«Զանգահարեք Ուկրաինա անվճար՝ ինչպես Silknet-ի բջջային, այնպես էլ ֆիքսված ցանցից։ Զանգելիս հավաքեք՝ բջջայինից +380 կամ 00 380, ֆիքսված ցանցից՝ 00 380 կամ 1016 0 380»,- նշված է «Սիլքնեթ» ընկերության տարածած հայտարարության մեջ։