Այսօրվանից ուժի մեջ է մտել ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված օրինագիծը՝ ընտանիքում բռնության և ընտանեկան հանցանքների մասին,- տեղեկություն է տարածում ՆԳՆ-ը:
Գերատեսչության տեղեկությամբ, օրենքում մտցված փոփոխությունների համաձայն, զսպող և պաշտպանող օրդերով ստանձնած պարտականությունը խախտելու առաջին դեպքի ժամանակ, այն խախտողը կենթարկվի քրեական պատասխանատվության:
Խստացվել է պատիժը անչափահասի ներկայությամբ գործած ընտանեկան և խտրական հանցանքի համար: Ինչպես նաև, ընտանիքում բռնությունը մինչև մեկ տարի ազատազրկման փոխարեն որպես պատիժ ենթադրում է մինչև երկու տարվա ազատազրկում: