Այսօրվանից խորհրդարանի շենքում կգործի մուտքի սահմանափակ ռեժիմ
Այսօրվանից խորհրդարանի շենքում կգործի մուտքի սահմանափակ ռեժիմ

Վրաստանի խորհրդարանը հայտարարություն է տարածել օրենսդիր մարմնի շենքում անվտանգության լրացուցիչ միջոցառումների մասին։

Մարտի 31-ին Վրաստանի խորհրդարանի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի N259/3-ի «Վրաստանի խորհրդարանի պալատի և շրջակա տարածքի անվտանգության ռեժիմի մասին» հրամանով սահմանված կանոնակարգի համաձայն, կգործի խորհրդարանի շենք մուտֆի սահմանափալ ռեժիմ, բացառությամբ լրատվամիջոցների ներկայացուցիչների։

Նշված միջոցառման նպատակն է պաշտպանել Վրաստանի խորհրդարանի անդամների և գրասենյակի աշխատակիցների անվտանգությունը և ապահովել աշխատանքային պայմանները»,- ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր խորհրդարանին կներկայացնի տարեկան զեկույցը։