Սննդի ազգային գործակալության տվյալներով, այժմ Վրաստանում գործում է 47 շուկա:
Գործակալության ղեկավարի տեղակալ Վասիլ Բասիլաձեն նշել է, որ բոլոր 47 շուկաներին տվել են համապատասխան խորհուրդներ:
Նրա խոսքով, ինչպես շուկայի կառավարությունը, այնպես էլ առևտրականները պիտի վերահսկեն անհատների մուտքն ու ելքը:
«Դա նրանց պարտականությունն ու քաղաքացիական պարտավորությունն է: Եթե շուկայի կառավարությունը ճիշտ ձևով դիմում է առևտրականներին, ապա այդ առաջարկությունները պետք է հեշտությամբ իրականացվեն: Եթե առաջարկությունները և կանոնները խախտվում են, օրենսդրությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել, ինչը բավականին մեծ գումար է: Տուգանքները մեր նպատակը չեն: Մենք ևս մեկ անգամ զգուշացնում ենք գործարար օպերատորներին հետևել առաջարկություններին», – Առաջին ալիքին հայտնել է Վասիլ Բասիլաձեն: