Այսօրվանից Վրաստանում դեղատոմսը դուրս է գրվելու միայն գեներիկ անվանմամբ
Այսօրվանից՝ ապրիլի 11-ից, բժիշկը պարտավոր կլինի դեղը նշանակել միայն ջեներիկ անվանմամբ։
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ այս փոփոխությունը այն բարեփոխումների մի մասն է, որը գերատեսչությունն իրականացնում է դեղագործության ոլորտում՝ թափանցիկության, բնակչությանը որակյալ և մատչելի դեղամիջոցներ ապահովելու նպատակով։
Բացի այդ, դեղագործը սպառողին կառաջարկի առողջապահության նախարարության մշակած ջեներիկ դեղերի «դրական ցուցակից» երեք ամենաէժան դեղերը, և քաղաքացին ինքը կորոշի, թե որ արտադրողի և ինչ գնով գնել դեղը։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ լուրը վերաբերում է 2-րդ խմբի դեղագործական արտադրանքին։
Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ գործողությունների ծրագիրը մշակվել է առողջապահության նախարարության կողմից՝ մրցակցային գործակալության հանձնարարականով, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով՝ տեղական և արտասահմանյան փորձագետների ներգրավմամբ։
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ապրիլի 11-ից փոփոխությունները կազդեն հոգեմետ դեղերի նշանակման կանոնների վրա։ Ձև N2 դեղատոմսը այլևս չի թողարկվի տպագիր (թղթի վրա) և կտրվի միայն էլեկտրոնային եղանակով: