Այսօրվանից, վարորդական վկայականի տեսական քննության համար գրանցումը հնարավոր կլինի անցնել էլեկտրոնային ձևով
Այսօրվանից վարորդական վկայականի տեսական քննության համար գրանցումը հնարավոր կլինի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության կայքէջում կամ արագ վճարման ապարատի միջոցով:
Ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության տեղեկությամբ, նոր ծառայությունը վարորդական վկայականի տեսական քննության համար գրանցումը կդարձնի առավել ճկուն: Քաղաքացիները կկարողանան անձամբ ընտրել քննության ցանկալի ձևը և նախապես, առանց տանից դուրս գալու ծրագրել քննության վայրը, ամսաթիվը և ժամանակը:
«Էլեկտրոնային գրանցում անցնել ցանկացող անձինք կկարողանան sa.gov.ge գործակալությամ կայքէջում լրացնել էլեկտրոնային դիմում, ընտրել ցանկալի ժամանակ և քաղաք և վճարել ծառայության արժեքը: Առցանց գրանցված անձը ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալություն, տեսական քննությանը պետք է ներկայանա առնվազն 10 րոպեով շուտ: Քաղաքացին գործակալությունում պետք է ներկայացնի ինքնությունը հաստատող վկայական, առողջության վիճակի մասին տեղեկանք և արժեքը վճարելու մասին փաստաթուղթ»,- նշված է ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունում:
Լրացուցիչ տեղեկություն հնարավոր է ստանալ սպասարկման գործակալության թեժ գծով – 2 41 91 91 հեռարխոսահամարով, ինչպես նաև առցանց – www.sa.gov.ge և գործակալության ֆեյսբուքյան կայքէջում: