Այսօրվանից ուժի մեջ է մտնելու նոր սահմանադրությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնելու նոր սահմանադրությունը

Վրաստանի հինգերորդ նախագահի երդմնակալությունց անմիջապես հետո ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրությունը:

11 գլխից և 78 հոդվածից բաղկացած Սահմանադրությունը մի կողմից կազմում է մարդու իրավունքների չափանիշները, մյուս կողմից՝ իշխանության ճյուղերի միջև սահմանում իրավասությունները:

Խորհրդարանի կողմից հաստատված Սահմանադրությունում նշված է, որ Վրաստանի սոցիալ-իրավական պետություն է, որը հոգում է հանրությունում սոցիալական արդարության, սոցիալական հավասարության և սոցիալական համերաշխության սկզբունքների հաստատման մասին:

Սահմանադրությամբ ապահովված է բոլոր մարդկանց հավասարությունը և արգելված՝ խտրականությունը ռասայի, մաշկի գույնի, սեռի – ծագման, ազգային պատկանելիության, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական պատկանելիության, գույքային կամ կոչումի, բնակության վայրի կամ այլ հողի վրա:

Նոր Սահմանադրությամբ սահմանված է նաև ամուսնության ձևակերպումը և ասվում է, որ ամուսնությունը կնոջ և տղամարդու միությունն է՝ ընտանիք ստեղծելու նպատակով:

Ամուսնության նման, Վրաստանի Սահմանադրությունում ուղղումներ են մտցվել գյուղատնտեսական հողամասների հետ կապված: Փատաթղթի համաձայն, գյուղատնտեսական նշանակության հողը, որպես առանձնահատուկ նշանակության ռեսուրս, հնարավոր է լինի միայն պետության, ինքնակառավարող միավորի, Վրաստանի քաղաքացու կամ Վրաստանի քաղաքացիների միության սեփականությունում:

Սահմանադրական փոփոխությունների շրջանակներում փոխվել է նաև 94-րդ հոդվածը, որը ձևավորվել է անցումային դրույթի տեսքով, որտեղ նշված է, որ այս օրենքի գործարկումից 12 տարվա ընթացքում, ակցիզից բացի, ընդհանուր-պետական վճարի նոր տիպի գործարկումը կամ ավելացումը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով, բացառությամբ օրգանական օրենքով սահմանված դեպքերի:

Վերոնշյալից բացի, Սահմանադրությամբ սահմանված են նաև քաղաքական հարցեր, այդ թվում նախագահի ընտրության կարգը, խորհրդարանի համալրման հարցը և երկրի արտաքին ուղղությունը: Մասնավորապես, Սահմանադրության համաձայն, 2020 թվականին պահպանվելու է մեծամասնական համակարգը, սակայն քաղաքական կուսակցությունները մեկ անգամ կկարողանան բլոկների միավորվել խորհրդարանական ընտրություններին: Նոր Սահմանադրությամբ, երկիրը համամասնական համակարգին անցում է կատարելու 2024 թվականից:

Սահմանադրությունում փոփոխության է ենթարկվել նաև խորհրդարանի գտնվելու վայրը: Սկզբում, կառավարող թիմը սահմանադրական նախագծում խորհրդարանի վայր այլևս չի նշել Քութաիսին, իսկ քիչ անգ կայացրել է որոշում, որ 2019 թվականի հունվարից օրենսդրական մարմինը ամբողջությամբ պետք է տեղափոխվի մայրաքաղաք:

Խորհրդարանի վայրի նման, փոխվել է նաև նախագահ ընտրելու կարգը: Նոր սահմանադրությամբ, 2023 թվականից Վրաստանում նախագահի ընտրությունը տեղի է ունենալու ընտրական կոլեգիայի կողմից անուղղակի ձևով, սակայն մինչ այդ, Վրաստանի բնակչությունը նոյեմբերի 28-ին հինգերորդ նախագահին ընտրելու է վեց տարի ժամկետով:

Նոր սահմանադրությամբ լուծարվել է Անվտանգության խորհուրդը և նրա փոխարեն, պատերազմական դրության ժամանակ, սահմանվել է ստեղծել Խորհրդակցական մարմին-ազգային պաշտպանության խորհուրդ, որի ղեկավարելու է Վրաստանի նախագահը:

Հատկանշական է, որ Վրաստանի նախագահի կողմից հաստատված սահմանադրությունում խոսքը երկրի եվրոպական, եվրատլանտյան կառույցներին ինտեգրման մասին է և ասվում է, որ սահմանադրական մարմիններն իրենց իրավասության սահմաններում, պետք է դիմեն բոլոր միջոցների՝ Եվրոպայի միության և Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմազկերպությունում Վրաստանի լիարժեք ինտեգրումն ապահովելու համար:

Խորհրդարանը հիմնական սահմանադրական փոփոխությունները հաստատել է 2017 թվականի սեպտեմբերի 26-ին, որին քիչ անց վետո է դրել նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և գերատեսչության ներկայացրել մոտիվացված դիտողություններ: Կառավարող թիմը հաշվի չի առել դիտողությունները, 110 կողմ՝ 8-ի դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթահարել է վետոն և սահմանադրական նախագիծը հաստատել է 117 կողմ՝ 7 դեմ ձայներով: