Այսօրվանից ուժի մեջ է մտնում ալյուրի ներմուծման վճարը։ Համապատասխան փոփոխությունը ներառվել է Վրաստանի կառավարության 2010 թվականի մարտի 30-ի «Հանրային իրավունքի իրավաբանական անձի՝ Եկամուտների ծառայության կողմից ծառայությունների մատուցման համար վճարների և դրանց դրույքաչափերի հաստատման մասին» N 96 որոշման մեջ։
Ազատ շրջանառության կարգով ավելի քան 200 կգ ցորենի ալյուրի մաքսազերծման համար ներկրողը յուրաքանչյուր կիլոգրամի համար պետք է վճարի 20 թեթրի, որը հավասար է 200 լարիի յուրաքանչյուր տոննայի համար։ Գրանցման վճարը կգործի մինչև նոյեմբերի 1-ը։
Ներմուծվող ալյուրի վրա ժամանակավոր հարկ մտցնելու որոշումը Վրաստանի կառավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ տեղական արտադրողները հացահատիկի իրացման հետ կապված խնդիրների առաջ են կանգնել և կառավարությունից աջակցություն խնդրել։
Ներմուծման հարկի ներդրմանը զուգահեռ՝ գործարանները պարտավորվելու են տեղական ֆերմերներից ցորեն գնել կոնկրետ գնով, իսկ հաց արտադրողին մատակարարել առաջին որակի ալյուր այնպիսի պայմաններում, որ դա չթանկացնի հացը։