Այսօրվանից, թույլտվություն ունեցող տաքսիստները կստանան ավտոմեքենան վերաներկելու և քիմմաքրման վաուչերներ
Այսօրվանից, թույլտվություն ունեցող տաքսիստները կստանան ավտոմեքենան վերաներկելու և քիմմաքրման վաուչերներ

Տաքսիների բարեփոխման շրջանակներում, այսօրվանից սկսվում է արտաքին չափանիշների գործընթացը, որը ենթադրում է թույլտվություն՝ սեփականատեր տաքսիստների ավտոմեքենայի արտաքին տեսքը ներկելու և քիմիական մաքրման վաուչերների տրամադրում: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, վաուչերներ կստանան մինչև 2018 թվականի հոկտեմբերի 10-ը ներառյալ գրանցված տաքսիների սեփականատերերը, որոնց ավտոտրանսպորտային միջոցները անցած կլինեն պարտադիր տեխնիկական զննում:

Նրա խոսքով, տաքսիների սեփականատերերը վաուչերներ ստանալու առնչությամբ գործընթացների մասին տեղեկացված են Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան հաղորդագրության համակարգի միջոցով: