Այսօրվանից թույլատրվում է բաց տարածքում ցանկացած տիպի սոցիալական, այդ թվում տոնական, ծիսակարգային միջոցառումները, որին մասնակիցների քանակը չի գերազանցելու 100-ը
Վրաստանի վարչապըետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, այսօրվանից թույլատրվում է բաց տարածքում ցանկացած տիպի սոցիալական (այդ թվում հարսանիք, ցանկացած հոբելյան, ծիսակարգային միջոցառումներ և այլն) միջոցառման անցկացումը, որին մասնակիցների քանակը չի գերազանցելու 100-ը:
Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, անցյալ շաբաթ խորհուրդը արդեն թույլատրել էր կազմակերպել մշակութային միջոցառումներ բաց տարածքում, ինչպես նաև թույլատրել էր առողջապահության նախարարության հանձնարարականների պաշտպանությամբ փակ տարածքում փորձերը:
«Միջգերատեսչական համակարգող խորհուրդը շարունակում է վերահսկել առկա համավարակաբանական իրավիճակը և որոշումներ կկայացնի փուլ առ փուլ, տարբեր գործունեությունների բացման վերաբերյալ: Ըստ ներկայիս տվյալների, Վրաստանում այս պահին գրանցված է կորոնավիրուսով վարակման 1039 դեպք, որտեղից 900 մարդ արդեն բուժվել է: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան են տեղափոխվել 41 քաղաքացի: Մահացել է 16: Այս փուլում 5534 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում հսկողության տակ է 267 մարդ»,- ասել են վարչապետի մամուլի ծառայությունից: