Այսօրվանից թույլատրվում է բաց տարածքներում մշակութային միջոցառումների անցկացումը
Այսօրվանից թույլատրվում է բաց տարածքներում մշակութային միջոցառումների անցկացումը:
Ինչպես Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է հուլիսի 9-ի կառավարության նիստում, երբ ներքին զբոսաշրջությունը գնալով դառնում է ավելի արդիական, մշակութային միջոցառումների բաց տարածքներում անցկացումը ունի կարևոր նշանակություն:
«Եվս մեկ որոշում, որն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից, հուլիսի 13-ից բաց տարածքներում մշակութային միջոցառումների վրա հաստատված արգելքի վերացումն է: Գտնում եմ, մանավանդ հիմա, ամռան ժամանակաշրջանում, երբ ներքին զբոսաշրջությունն դառել է ավելի արդիական, այս արգելքի վերացումը ունի կարևոր նշանակություն:
Բացի այդ, բոլոր այն միջոցառումները, որոնք ունեն տարբեր տեսակի ծանրաբեռնվածություն, սակայն անց են կացվում բայց երկնքի տակ, այսհուհետ կթույլատրվեն: Օրինակ, վերջերս մեծ պահանջ կար կինոլոգների կողմից ցուցահանդեսի անցկացման վերաբերյալ: Իհարկե, մենք պետք է օգնենք նաև մեր չորս ոտանի ընկերներին և հնարավորություն տանք, որպեսզի նրանք կարողանան մասնակցել նորմալ ցուցահանդեսների»,- ասել է Գիորգի Գախարիան: