Սեպտեմբերի 21-ից, ամեն ուրբաթ և շաբաթ օրը, 00:00-ից մինչև 06:00, «Ախմետելիս թեատրի» մետրոկայանից մինչև «Վարկեթիլի» երթևեկելու է ավտոբուս: Երթուղին մշակվելու է «Գիշերային էկոնոմիկա» նախագծի շրջանակներում:
Պիլոտային նախագծի մասին խոսել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Մենք ասում էինք, որ «Գիշերային էկոնոմիկայի» զարգացման շրջանակներում անհրաժեշտ և կարևոր է, որպեսզի գիշերվա ժամերին, կոնկրետ տեղավայրերում երթևեկի մունիցիպալ տրանսպորտ: Նշված որոշումը կայացվել է և սեպտեմբերի 21-ից, ամեն ուրբաթ և շաբաթ օրը, 00:00-ից մինչև 06:00, «Ախմետելիս թեատրի» մետրոկայանից մինչև «Վարկեթիլի» երթևեկելու է ավտոբուս: Մեզ համար ևս հետաքրքիր է, թե ինչպես է իրագործվելու պիլոտային նախագիծը: Կարծում եմ, շատ հարմար կլինի, ինչպես գիշերային կյանքի սիրահար երիտասարդների, այնպես էլ զբոսաշրջիկների և գիշերվա ժամերին աշխատող քաղաքացիների համար»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Ավտոբուսը երթևեկելու է «Ախմետելի» մետրոկայանից և առաջին կանգառն է լինելու Դիդի Դիղոմիում, «Գուդվիլի» սուպերմարկետի մոտ:
Պիլոտային երթուղիով «Մանի» տիպի ավտոբուսները կերթևեկեն մեկ ժամ ընդմիջումով և կարժենան 50 թեթրի: