Այսօրվանից թանկանում է տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի և պետհամարանիշի վճարը
2023 թվականից տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի և համարանիշի վճարը կբարձրանա. Վճարի բարձրացումը նախատեսված է կառավարության պատրաստած և խորհրդարանի կողմից հաստատված օրենքով՝ հաշվի առնելով, որ բարձրացվում է ՆԳ նախարարության սպասարկման գործակալության մի քանի տեսակի ծառայությունների վճարը։
Օրենքի համաձայն՝ հունվարի 1-ից տրանսպորտային միջոցի գրանցման վկայականի տրամադրումը կկազմի 100 լարի՝ 35 լարիի փոխարեն։ Պետական տրանսպորտային միջոցների մեկ զույգ պետհամարանիշների թողարկումը 35 լարիի փոխարեն կարժենա 80 լարի, իսկ կորցրած կամ վնասված տրանսպորտային միջոցի մեկ զույգ համարանիշի վերականգնման վճարը կկազմի 80 լարի՝ 35 լարիի փոխարեն։